Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մարիա Զախարովա. «Սա անհավանական է»

Մարիա Զախարովա. «Սա անհավանական է»
26.06.2025 | 11:06

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Sputnik» ռադիոկայանի իր հեղինակային հաղորդման եթերում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նա պատրաստ է ապացույցներ ներկայացնել, որ ինքը թլպատված չէ։

Ավելի վաղ ՀՀ կառավարության ղեկավարն առաջարկել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին ցույց տալ իր առնանդամը, որպեսզի նա տեսնի՝ վարչապետը թլպատվա՞ծ է, թե՞՝ ո՛չ։

Այս կերպ Փաշինյանը մտադիր է հերքել եկեղեցու հետ հակամարտության ընթացքում առաջացած ենթադրյալ թլպատման ընթացակարգի մասին լուրերը։

«Սա՞ է դա որոշելու միակ ճանապարհը», – հարցրել է դիվանագետը։

Նա համաձայնել է հաղորդավարի հետ, որ «սա անհավանական է» և որպես օրինակ բերել է ՀՀ վարչապետի մեկ այլ հնչեղ հայտարարություն։

«Կարո՞ղ եք պատկերացնել, որ ընդամենը մի քանի տարի առաջ մեկը, ով Հայաստանի քաղաքացի էր, Հայաստանի տարածքում, բնականաբար, ազգությամբ հայ, կարող էր ասել, որ հայերի Ցեղասպանություն չի եղել։ Եվ հանկարծ հիմա պետության ղեկավարն ասում է, որ նման ցեղասպանություն իրականում տեղի չի ունեցել։ Ես չէի կարող պատկերացնել նման բան», – ամփոփել է Մարիա Զախարովան։

ABC MEDIA

Մանրամասները՝ https://abcmedia.am/glxavor-noruthyunner/163264/

Դիտվել է՝ 259

Մեկնաբանություններ